Հանգստի ժամին
Վիեննա - Վալսի մայրաքաղաք
Վիեննան իրավամբ համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Նախկինում լինելով Ավստրո-հունգարական կայսրության մայրաքաղաք` Վիեննան շլացնում է իր ճոխությամբ, հմայքով և ջերմությամբ։ Նրա դիմագիծը զարմանալիորեն բազմազան է և պատահական չէ, որ այն համարվում է Եվրոպայի սիրտը։
Այս հեքիաթային քաղաքում տոնական ոգին ամենուր է, լինի ամառ, թե ձմեռ։
Վիեննան հոյակերտ պալատների և մեծածավալ հրապարակների, գեղատեսիլ նեղլիկ փողոցների և հարյուրավոր այգիների քաղաք է։ Այն հինավուրց քաղաք է, որի անվան հետ շատ ու շատ պատմական իրադարձություններ են կապված։ Եվ, վերջապես, Վիեննան երազանքների քաղաք է։ Դանուբի ափին կառուցված այդ գողտրիկ մայրաքաղաքը հնի ու նորի մի յուրօրինակ ձուլվածք է, որտեղ միատեղված են են բարձր արվեստն ու նորամուծությունները։
Վիեննան նկարիչների և արվեստի գիտակների քաղաք է։
ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Վիեննայի օդն ամբողջությամբ համակված է երաժշտությամբ, ահա թե ինչու այն եղել է Շոպենի, Վագների, Բրամսի և Բեթհովենի սիրելի քաղաքը։ Վիեննայում են ապրել Մոցարտը, Շտրաուսների տոհմը, Շուբերտն ու Բրուկները։Վիեննայում Դուք ոչ միայն հնարավորություն կունենաք ծանոթանալու վալսերի արքա Յոհան Շտրաուս-որդու, այլև Շտրաուս-հոր ստեղծագործություններին. նա իր կենդանության օրոք պակաս ժողովրդականություն չէր վայելում թե՛ Ավստրիայում և թե՛ դրա սահմաններից դուրս։ Վիեննայում Ձեզ հնարավորություն կընձեռվի այցելելու Շտրաուս-որդու տուն-թանգարան, որտեղ նա արարել է իր հայտնի «Կապույտ գեղատեսիլ Դանուբի վրա» կոչվող վալսը։ Բացի այդ, Դուք կարող եք գնալ Կենտրոնական գերեզմանատուն, որտեղ թաղված են հայր և որդի Շտրաուսները, այնուհետև շարունակել զբոսանքը և Քաղաքային զբոսայգում լուսանկարվել Շտրաուս-որդու արձանի մոտ։2006թ. Ավստրիան նշեց հանճարեղ Մոցարտի ծննդյան 250-ամյակը։ Չնայած այն հանգամանքին, որ Մոցարտը ծնվել է Զալցբուրգում, 25 տարեկանում տեղափոխվել և բնակություն է հաստատել Վիեննայում, որտեղ էլ գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները։ Հենց Վիեննայում Դուք կարող եք մտովի անցնել հանճարեղ երաժշտի հետքերով ու լսել շատ հետաքրքրաշարժ պատմություններ վերջինիս կյանքի և ստեղծագործական ուղու մասին։Շնորհիվ իր ծոցից ելած աշխարհահռչակ երաժիշտների՝ Մոցարտի, Բեթհովենի, Հայդենի, Շուբերտի, Բրամսի, Վիեննան երաժշտության համաշխարհային կենտրոն է դարձել։
Վիեննայի ազգային երգչախումբը, ինչպես նաև Տղաների երգչախումբը մեծ ճանաչում ունեն համայն աշխարհում։ Այնտեղ են տեղի ունենում նաև այնպիսի ճոխ երաժշտական իրադարձություններ, ինչպիսիք են` Ամանորյա համերգները կամ Օպերային թատրոնում կազմակերպվող ամենամյա պարահանդեսները։Վիեննան պերճանքի և վեհաշքության խորհրդանիշ է, երաժշտության և մեծ երաժիշտների քաղաք։ Վիեննան ձիակառքերի և պար բռնած սպիտակաբաշ նժույգների քաղաք է։ Այն նաև անուշաբույր սուրճի և հանրահայտ խնձորե շտրուդելի հայրենիքն է։ Մի խոսքով` Վիեննան այն քաղաքն է, որն իսկապես ճանաչելու համար այնտեղ պետք է գոնե մի քանի տարի ապրել։ Այդ քաղաքը նույնքան գեղեցիկ և դյութիչ է, որքան և իր երկնքի ներքո արարված կախարդական երաժշտությունը, գետաքարի վրայով սլացող նժույգների սմբակների տրոփյունը, գլինտվեյնի ու ամանորյա տոներին նախորդող եղևնիների արծաթափայլը ...
Վիեննան հնագույն քաղաք է, ուր երազանքները կարող են իրականություն դառնալ։ Այն ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի։
ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՎԻԵՆՆԱՆ
Վիեննայի ճարտարապետությունն իր մեջ ամբողջացնում է գոթիկայից մինչև Վերածնունդ և պոստմոդեռնիզմի դարաշրջան հասնող բոլոր նշանակալից ոճերը։ Վիեննայի ամենահին եկեղեցիներից մեկը` Ռուպերտկիրխեն, ռոմանական ոճի կառույց է, Շտեֆանսդոմը՝ Ավստրիայի և Վիեննայի խորհրդանիշը, գոթական, մեկ այլ տաճար` Կարլսկիրխեն, բարոկկոյի ոճով է կառուցված։ Մոդեռնը ևս իր ուրույն տեղն ունի. Կարլսպատց կայարանը, Շտայնխով եկեղեցին, որոնք մեր օրերին վերագրվող լավագույն շինություններն են։
Մերօրյա Վիեննան ժամանակակից մետրոպոլ է, ուր իրենց հանգրվանն են գտել աշխարհի շատ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Այստեղ են գտնվում Միավորված ազգերի կազմակերպության ենթակայության ներքո գործող շատ կազմակերպությունների գլխավոր գրասենյակները, ուստի Վիեննայում շատ հաճախ են կազմակերպվում խոշոր գիտաժողովներ և կոնգրեսներ։ Դժվար թե Երկիր մոլորակի վրա գտնվի նման քաղաք, ուր տարբեր մշակույթներն այդ աստիճան ներդաշնակության մեջ լինեն իրար հետ։
Հոյակերտ ճարտարապետական կոթողները, թանգարանները, Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր ժամանակաշըրջանների արվեստը ներկայացնող և գլուխգործոցներով հագեցած պատկերասրահները վկայում են քաղաքի հարուստ անցյալի մասին։ Վիեննայի համալսարանները, գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցները, հանրահայտ երաժշտական և թատերական ավանդույթներն ու փառատոներն է՛լ ավելի են ընդգծում Վիեննայի կարևոր դերն ու նշանակությունը Եվրոպայի հոգևոր և մշակութային կյանքում։
Անտիկ ժամանակներում Վիեննայի տեղում կելտական կամ միգուցե նաև իլլիրիական բնակավայր է եղել։ Հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում (մ.թ. I հազարամյակ) այստեղ տեղակայված էր հռոմեացի լեգիոներների ճամբարը` Վինդոբոնան։
XI-XII դարերում Վիեննան (այս անվանումն առաջին անգամ հիշատակվել է 881թ., այնուհետև` 1030թ. պատմական աղբյուրներում) եղել է առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկ և Ավստրիայի համար ամենակարևոր նշանակություն ունեցող քաղաքը, իսկ XII դարի կեսերից՝ ավտրիացի հերցոգների նստավայրը։ 1529թ. և 1683թ. թուրք հրոսակները ապարդյուն փորձել են գրավել Վիեննան։ Սկսած XVI դարից Վիեննան Գաբսբուրգների բազմազգ պետությունների մայրաքաղաք դարձավ, իսկ XVII դարում` պալատական բյուրոկրատիայի խտացման կիզակենտրոն։ Իր շքեղության համար Վիեննան պարտական է հենց Գաբսբուրգներին։
XVIII դարից սկսած Վիեննայում սկսեց զարգանալ մանուֆակտուրային արդյունաբերությունը (հատկապես՝ պերճանքի և տեքստիլ)։ XVIII դարի կեսերից մինչև XIX դարը Վիեննան դարձավ Եվրոպայի մշակութային խոշոր կենտրոններից մեկը (հատկապես՝ երաժշտական)։
ՇՏԵՖԱՆՍԴՈՄ
Շտեֆանսդոմը մշակութային նշանակության կառույց է, որի մասին բազում գրքեր և ալբոմներ են գրվել։ Տաճարի անկրկնելիությունն իր հոյակապ զարդաքանդակների ու հազարավոր մանրամասների մեջ է, շնորհիվ որոնց այն պատմամշակութային և հնէաբանական արժեք ունի։ Շտեֆանսդոմի յուրաքանչյուր դետալ իր պատմությունն ու նշանակությունն ունի. դարպասները, աշտարակները, սյուները, նկարները... Շտեֆասնդոմը լի է առեղծվածներով, նրա պատերին կարելի է տեսնել զարմանահրաշ նկարներ, որոնց վերջնական իմաստը մինչ օրս անվերծանելի է մնացել։
Տաճարը երկու աշտարակ ունի` հարավային և հյուսիսային, որտեղ կարելի է բարձրանալ սանդուղքով, իսկ հյուսիսային աշտարակն ունի նաև վերելակ։Շտեֆանսդոմը վերակառուցվել է երեք անգամ։ Առաջին կառույցը գտնվում էր քաղաքի սահմաններից դուրս և միայն 1137թ. է սկսել գործել որպես եկեղեցի։ 1147թ. տաճարը օծվեց որպես եռանավ ռոմանական բազիլիկ և կոչվեց Շտեֆանսդոմ` ի պատիվ սուրբ Ստեփանոսի։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումն արվել է 1221թ.։
1359թ. հերցոգ Ռուդոլֆ IV-ի հովանավորությամբ սկսվեցին տաճարի ընդլայնման աշխատանքները։ Մասնավորապես հավելվեցին հարավային աշտարակն ու հարավային նավը։ Տաճարի ընդլայնման և վերանորոգման աշխատանքները շարունակվեցին 100 տարի` մինչև 1523թ.։ Այդպիսով, ռոմանական երկայնաձիգ նավի շուրջ շարվեցին նոր, գոթական ոճի պատեր։
Պատմության ընթացքում տաճարի հյուսիային աշտարակի ձևափոխման բազում առաջարկներ են արվել, սակայն վիեննացիներն արդեն սովորել էին տաճարի ասիմետրիկ ուրվագծին։ Այսօրվա Շտեֆանսդոմն ունի գրեթե նույն տեսքն, ինչ XVI դարի կեսերին։
Շտեֆանսդոմի գեղարվեստական հարստությունը հսկայական է. տաճարի ներսում մեծ քանակությամբ արվեստի և կրոնական նշանակության եզակի առարկաներ կան` միջնադարյան քանդակներ, մասամբ պահպանված վիտրաժներ, տապանաքարեր և այլն։ Այստեղ կարելի է տեսնել նաև կտորի երկարության և հացի քաշի չափման համար նախատեսված պարագաներ, որոնցով միջնադարյան յուրաքանչյուր առևտրական կարող էր ստուգել իր գնածը։Շտեֆանսդոմը գործող եկեղեցի է, ուր ամեն օր ժամերգություններ են տեղի ունենում. աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7-ին, իսկ հանգստյան օրերին` առավոտյան ժամը 10-ին։ Պատարագները մատուցվում են բոլոր եկեղեցական տոներին. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Երրորդություն և այլն։ Այդ օրերին ավստրիացիները մի առանձնահատուկ գեղեցկությամբ են զարդարում եկեղեցին։ Կարևոր տոներին առավել ընդգծված հնչեղությամբ է զանգում Պումմերինը` հըսկայական զանգը, որը համայն Վիեննային ավետում է եկեղեցական տոնի սկիզբը։
Նրանք, ովքեր եղել են Վիենայում և չեն այցելել Շտեֆանսդոմ, կամ ինչպես տեղաբնակներն են քնքշանքով անվանում «Steffl», կարող են համոզված լինել, որ չեն տեսել Վիեննան։ Ամեն տարի մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Վիեննա, և բոլորն անպայմանորեն այցելում են Շտեֆանսդոմ։
Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է Օղակաձև ծառուղու տարածքում` իր մեջ ներառելով Վիեննայի գլխավոր ճարտարապետական կառույցն ու խորհրդանիշը համարվող Սուրբ Ստեփանոս տաճարը (Stephansdom), որը կառուցվել է XIV-XV դարերում։ Տաճարի հարավային աշտարակը, որն ունի 137 մետր բարձրություն, համարվում է գոթական ճարտարապետական ոճի գլուխգործոց։ Տաճարի արևմտյան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները), ինչպես նաև Սուրբ Ռուպրեխտ եկեղեցին և շվեյցարական դատարանի շենքը, շինություններ, որոնք պահպանվել են ռոմանական դարաշրջանից, եվրոպական արվեստի գլուխգործոցներ են, որոնք գերակայել են Ավստրիայի ճարտարապետության մեջ սկսած 950թ. մինչև 1200թ.։
ՕՂԱԿԱՁԵՎ ՓՈՂՈՑԸ
Սուրբ Ստեփանոսի տաճարն այցելելուց հետո Դուք կարող եք շարունակել Ձեր զբոսանքը հին քաղաքի նեղլիկ փողոցներով և մտովի տեղափոխվել XVI - XVII դարեր։Շնորհիվ պուրակների, զբոսայգիների և գեղեցիկ շինությունների` Օղակաձև փողոցը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ փողոցներից մեկը։ Այս փողոցում է գտնվում Գաբսբուրգների նստավայրի պալատական համալիրը` Հոֆբուրգը։ Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ Ֆրանց-Իոսիֆ կայսեր և նրա տիկնոջ` գեղեցկուհի Սիսսիի կյանքի մանրամասներին։
Մինչև 1918թ. Հոֆբուրգը եղել է կայսերական նստավայր։ Ի սկզբանե՝ լինելով միջնադարյան դղյակ, Հոֆբուրգը Գաբսբուրգների օրոք մեծացավ և այլ նշանա կություն ձեռք բերեց։ Այն ընդարձակ պալատական շինություն է, որն իր մեջ ներառում է շինությունների մի ամբողջական շարք (ընդհանուր առմամբ դրանք 37-ն են), որոնք կառուցվել են տարբեր դարաշրջաններում և կրում են իրենց ժամանակների ճարտարապետական մտքի ողջ հմայքը (գոթիկա, վերածնունդ, բարոկկո, բիդերմայեր)։Սկսած 1918թ. Հոֆբուրգը Ավստրիական հանրապետության համար տարբեր նշանակություններ է ունեցել։ Հոֆբուրգի միայն մի մասն է բաց այցելուների համար. կայսերական պալատը, ձիավարության իսպանական դպրոցը (Apanische Reitschule), գանձարանը (Schatzkammer), կայսերական ժամատունը (Burgkapelle) և Ազգային գրադարանը (Nationalbibliothek)։ Հոֆբուրգը զբաղեցնում է 240 000մ2. ընդհանուր տարածք, որի մեջ մտնում են Հելդինպլատց և Իոզեֆպլատց հրապարակները, ինչպես նաև Բուրգգարտեն և Ֆոլկսգարտեն այգիները։ Հոֆբուրգի համալիրի մեջ է մտնում նաև Շտալբուրգ կոչվող ձիավարժարանը, որտեղ այսօր պահվում են լավագույն նժույգները, Ամալյայի (Իոսիֆ կայսեր այրին) ամրոցը` մուգ մոխրագույն մի շինություն, ինչպես նաև Լեոպոլդի բակաշենքը, որն այդպես է անվանվել ի պատիվ Լեոպոլդ I կայսեր։ Այստեղ է տեղակայված նաև «Ավգուստին» եկեղեցին, որի կենտրոնական նավի տակ է գտնվում Մարի Քրիստինայի` Մարի Թերեզայի սիրելի դըստեր շքեղ գերեզմանը, որը իտալացի քանդակագործ Կանովայի գլուխգործոցներից մեկն է։ Սակայն պետք չէ կարծել, թե այս եկեղեցում ամեն բան կապված է գերեզմանաքարերի և հուղարկավորությունների հետ։ Կայսրուհի Մարիա Թերեզան պսակադրվել է հենց այս եկեղեցում, ավելին, «Ավգուստին» եկեղեցում Աստծո օրհնությունն են ստացել և պսակադրվել այնպիսի նշանավոր զույգեր, ինչպիսիք են` Մարի Անտուանետը և Լյուդովիկոս XVI, Մարի Լուիզան և Նապոլեոնը 1810 թ., Ֆրանց Իոսիֆն ու Ելիզավետա Բավարացին։
Հոֆբուրգի դիմաց` Օղակաձև փողոցի մյուս կողմում են գտնվում Պատմաբնագիտական թանգարանի (Natwhistorische) և Պատմամշակութային (Kunsthistorische) թանգարանի շենքերը։ Պատմամշակութային թանգարանն ունի Դյուրերի, Ռուբենսի, Ռաֆայելի և Տիցիանի կտավների թերևս աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկը։Օղակաձև փողոցի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում Ավստրիայի խորհրդարանի հոյակերտ շենքը, քաղաքային ռատուշան, քաղաքային թատրոնը (Burgtheater) և համալսարանը, արևելյան կողմում` վիեննական օպերայի հանրահայտ շենքը (Staatsoper), ինչպես նաև Վիեննայի բարոկկո ոճով կառուցված ամենագեղեցիկ եկեղեցին` Կարլսկիրխեն (Karlskirche)։ Օղակաձև փողոցին հարող այգիներում վեր են խոյանում հանրահռչակ ավստրիացիների արձանները. Ամադեուս Մոցարտ, Յոհան Բրամս, Իոհան Շտրաուս, Ֆրանց Շուբերտ, Լյուդվիգ Վան Բեթհովեն։
Կարդացեք նաև
Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...
Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...
Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...
Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...
Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...
Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...
Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...
Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...
Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...
Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...
Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն